Շինաղբը և թափոնները վնասում են մեր կենսամիջավայրին․ Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News      

շինաղբ

Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից եւ այլ թափոններից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

«Խնդրում ենք, հատկապես շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ աղբը տարածքում թափելուց։ Դա ոչ միայն ապօրինություն է և կարող է առաջացնել զգալի իրավական հետևանքներ, այլև առաջին հերթին, վնասում է մեր կենսամիջավայրին»,- գրել է նա։