Հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

․

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 17.45-ին, կամավոր բաժին է ներկայացել Տիգրան Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: