«Նորատուսցի արջի» հուղարկավորության ժամանակ 200-300 ոստիկաններ հսկել են Նորատուս համայնքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

.

200-300 ոստիկանության աշխատակիցներ հսկել են Նորատուս համայնքը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի համայնքապետարանի աշխատակիցներից Կարեն Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ մինչև ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպը, համայնքում բոլոր ախտահանման աշխատանքները կատարվել են, իսկ դեպքից հետո ոչ։

Հիշեցնենք, որ Գավառի ճանապարհին հնչել էին կրակոցներ, որի հետևանքով երկու հոգի մահացել էր։ Նորատուս համայնքի և Գավառի անչափահաս տղաների միջև վեճ է եղել, և անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները։ Մահացել էին Զորիկ Ապորիկյանը և նրա ընկերը՝ Վահե Ավետիսյանը՝ «Նորատուսցի արջը»։

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել միջադեպից մահացածներ Զորիկ Ապորիկյանը և նրա ընկերոջ՝ Վահե Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը։