Չինաստանը կարող էր կանգնեցնել վարակը. կա՛մ չի կարողացել, կա՛մ պարզապես չի արել. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

թրամփ

Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող էր կանգնեցնել COVID-19-ի տարածումը, բայց չի արել:

«Վարակը կարելի էր կանգնեցնել, չէ՞ որ Չինաստանից է դուրս եկել»,- ասել է Թրամփը և հավելել, որ Չինաստանը կա՛մ չի կարողացել դա անել, կա՛մ պարզապես չի արել դա։

«Մենք առևտրային գործարք ենք կնքել, սակայն դա հիմա երկրորդական է՝ համեմատած այն բանի հետ, թե ինչ է կատարվում վարակի հետ։ Այս իրավիճակն անընդունելի է»,- հայտարարել է Թրամփը:

Նշենք, որ մայիսի 1-ի դրությամբ ԱՄՆ-ում վարակակիրների թիվը 1,095,210, որից 63,861-ը մահացել է, իսկ Չինաստանում վարակակիրների թիվը մոտ 11 անգամ քիչ է ԱՄՆ-ից՝ 82,874, որից մահացել է 4,633 մարդ: