ՌԴ 84 քաղաքացի Երևանից ավտոբուսով մեկնել է հայրենիք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 1, 24News

․

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և հայկական կողմի ակտիվ աջակցությամբ ապրիլի 29-ին կազմակերպվել է Վրաստանի տարածքով ավտոբուսներով ռուսաստանցիների դուրսբերումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։

Ավտոբուսներով 84 մարդ է վերադարձել տուն։ Ռուսաստանի  քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքները գործնական փուլում են, հայտնում է դեսպանատունը։