Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են երկու մեքենաներ. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ավտովթար

Ապրիլի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։50-ի սահմանում Հայանիստ-Հովտաշատ ավտոճանապարհի՝ Հայանիստ գյուղի վերջնամասում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Վախթանգ Ղ-ի վարած ՎԱԶ 21150 մակնիշի 35 FA 641 համարանիշի և 41-ամյա Գրիգոր Հ-ի վարած Opel Vectra մակնիշի 36 DN 970 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Ա. Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Էրեբունի» բժշկական կենտրոն։