Niva- վարորդը բախվել է էլեկտրասյանը տապալել այն, այնուհետ բախվել տան պատին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

վթար

Ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Գեղադիր գյուղի բնակիչ, 30-ամյա Ն․Մ-ն իր վարած Niva մակնիշի 78 VM 999 համարանիշի ավտոմեքենայով Գեղադիր գյուղի գլխավոր փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ բախվել բնակչի տան քարե պարսպին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը տեղում մահացել է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: