Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

ՊՆ

ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների ներգրավմամբ ապրիլի 28-ին անցկացվել են ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ:

Ջոկերի ներդաշնակման, անձնակազմի մասնագիտական գիտելիքները և զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, հրաձգային ջոկերը զբաղեցրել են նախորոշված բնագծերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից իրականացվել են գործնական հրաձգության վարժանքներ: