Մենք ունենք աշխարհում ամենալավ թեստավորման համակարգը․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրում կորոնավիրուսով վարակման մեծ թիվը պայմանավորում է նրանով, որ ԱՄՆ-ն ունի վարակի թեստավորման լավ աշխատող համակարգ

«ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման 1 միլիոն դեպք գրանցվելու միակ պատճառը մեր թեստավորման ավելի լավ համակարգն է։ Այն ավելի լավն է, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Մյուս երկրները զգալիորեն զիջում են մեզ թեստավորման հարցում, ուստի վարակման դեպքերը նրանց մոտ ավելի քիչ են»,- ասել է նա:

Ըստ Հոփքինսի համալսարանի ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 միլիոն դեպք է գրանցվել, մահացել է մոտ 58 հազար մարդ: