«Գազպրոմ»-ի բաժնետերերի զուտ շահույթը 2019-ի համեմատ նվազել է 17 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

գազ

«ՌԲԿ» գործակալությունը, հղում անելով «Գազպրոմ»-ի հաշվետվությանը, գրում է, որ ընկերության բաժնետերերի զուտ շահույթը 2019-ի վերջին 1.203 տրլն ռուբլի է եղել, ինչը 17 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: Ըստ աղբյուրի՝ 1 տարում այս ցուցանիշը նվազել է 253.383 միլիարդ ռուբլով:

Ըստ ընկերության՝ գազի շահույթի նվազումը բացատրվում է Եվրոպա և այլ երկրներ վաճառված գազի ծավալի՝ 4 տոկոսով կամ 10.9 միլիարդ խորանարդ մետր նվազմամբ, և սակագնի՝ դոլարով 15 տոկոս անկմամբ:

Աղբյուրը նաև նշում է, որ մեկ տարում գազի վաճառքը «Գազպրոմին» բերել է.

1. Ռուսաստանում` 970.913 միլիարդ ռուբլի (+2 տոկոս),

2. նախկին ԽՍՀՄ երկրներում` 356.102 միլիարդ ռուբլի (+2 տոկոս),

3. Եվրոպայում և այլ երկրներում` 2.49 տրիլիոն ռուբլի (մինուս 16 տոկոս):

Աղբյուրը նաև նշում է, որ «Գազպրոմի» պարտքը տարվա ընթացքում աճել են 5 տոկոսով կամ 153.444 միլիարդ ռուբլիով: Այժմ այն 3.168 տրիլիոն ռուբլի է: