Աշխարհը բնականոն կյանքին կվերադառնա 1-2 տարուց ոչ շուտ․ Բիլ Գեյթս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News      

Գեյթս

Մարդկությունը բնականոն կյանքին կկարողանա վերադառնալ մեկ-երկու տարուց ոչ շուտ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումից հետո։ Այս մասին հայտարարել  է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը։

Ըստ Գեյթսի՝ մարդիկ երկար ժամանակ կվախենան վերադառնալ բնականոն կյանքին վարակվելու վտանգի պատճառով։

Գեյթսը նշել է, որ թեստավորման և հսկողության մեթոդները շատ երկրների թույլ են տալիս արագորեն հայտնաբերել հիվանդության օջախները և դրանք հսկողության տակ առնել:

«Իշխանությունը չի կարողանա մարդկանց վերադարձնել մարզադաշտեր, քանի դեռ ապացուցված չէ, որ բուժումը կամ պատվաստումը կարող են կանխել մահվան ելքը»,- ասել է Գեյթսը: