Լոռիում «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից, 150 մ գլորվել ձորը և բռնկվել. վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

վթար

Ապրիլի 28-ին՝ ժամը 09։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացու դի կա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Է., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 150 մ գլորվել ձորը և բռնկվել. վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորները դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ։

Հրդեհը մարվել է ժամը 10։35-ին։ Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։

1