Արցախում Մասիս Մայիլյանը և Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

1

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Ստեփանակերտում։ տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգին, ինչպես նաև անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր։

Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։