Մահացած զինծառայողների հարազատները ևս կօգտվեն հանրային պաշտպանի անվճար ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

զոհրաբյան

«Կարևոր նախագծեր քննարկեցինք։ Այսուհետ Զինծառայության ժամանակ մահացած զինծառայողների հարազատները ևս կօգտվեն հանրային պաշտպանի անվճար ծառայությունից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաև երեխաների սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիային:

«Լսեցինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաշվետվությունն ու 2019 թվականի կառավարության ծրագրի՝ մարդու իրավունքներին վերաբերող հաշվետությունը»- ասված է գրառման մեջ։