Տղամարդը կամավոր զենք-զինամթերք է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

․

Ապրիլի 24-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է 3 նռնակ՝ պայթուցիչներով, և 5,45 մմ տրամաչափի 258 փամփուշտ։ Նա հայտնել է, որ ներկայացրածը հայտնաբերել է իր ավտոտնակում, որը պատկանել է հանգուցյալ պապին։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: