Ստուգայցի արդյունքում առգրավվել են 14 հատ կախովի ձկնորսական ցանց և մեկ որսորդական հրացան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

հասարակական

ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են 14 հատ կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։

Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։

Ստուգայցերը շարունակվում են։