Թրամփն ուզում է նվազեցնել COVID-19-ի վերաբերյալ ամենօրյա ճեպազրույցներին մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News    

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է զգալիորեն կրճատել կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ ամենօրյա ճեպազրույցներում իր մասնակցությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Արդեն ուրբաթ՝ Սպիտակ տանը Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցող ավանդական ճեպազրույցը տևել է 30 րոպեից քիչ:

Թրամփի վստահելի խորհրդականները նախազգուշացրել են, որ կորոնավիրոսով պայմանավորված էկրանից հաճախակի ելույթները բացասական ազդեցություն են ունենում Թրամփի վարկանիշի վրա:

 «Ոչ ոք պետք է չիմանա՝ նա այսօր կհայտնվի, թե ոչ: Նա պետք է տեխնիկական ճեպազրույցները թողնի մյուսիներին, երևա հաղթանակները հաղորդելու համար»,- ասել է նա։