Արտուշ պապին թույլ տվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

82–ամյա Արտուշ պապը գիշերը՝ ժամը 2։00–ի սահմաններում, ոստիկանի ուղեկցությամբ բարձրացավ Ծիծեռնակաբերդի բարձունք և ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հենց հիմա՝ Ծիծեռնակաբերդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել:

Ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է, որ քիչ անց մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի առավոտյան նա փորձել էր բարձրանալ հուշահամալիր, սակայն, հաշվի առնելով առկա սահմանափակումները, ոստիկանները նրան թույլ չէին տվել անել դա: