Մենք այլևս երբեք չենք լռելու․ Ադամ Շիֆը՝  Հայոց ցեղասպանության մասին 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

․

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը թվիթերյան իր էջում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ գրառում է կատարել:

«100 տարի առաջ օսմանյան թուրքերը սպանել են 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց հիշատակին: Սա առաջին տարին է, որ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք այլևս երբեք չենք լռելու»,-նշել է նա: