Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 515 հազար 341 անուն ազգանուն է ստացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

․

Այս պահի դրությամբ այսօրվա վիրտուալ երթին մասնակցելու 515 հազար 341 անուն ազգանուն է ստացվել։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անուն ազգանուններով հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է հետեւյալ համարներին.

1915 կարճ համարին, եթե Հայաստանում (Արցախում) եք,

00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:

Վիրտուալ երթը մեկնարկում է 22.00-ին։