Մ-2 միջպետական նշանակության ճանապարհից դեպի Ջերմուկ ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

աին

Ապրիլի 24-ին` ժամը 13:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ճանապարհը փակ է միակողմանի: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Այս ասին հայտնում են ԱԻՆ-ից:

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները քարաբեկորները (մոտ 30 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երթևեկելի: