Ապրիլի 24–ին Զոհրաբ Մնացականյանը ՔՈԱՖ-ի ուղիղ եթերի ժամանակ կպատասխանի հարցերի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

Ապրիլի 24-ին` ժամը 20։00-ին, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի (Ինստագրամյան ուղիղ միացում) շրջանակներում զրույց է սպասվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը։

ՔՈԱՖ-ի ինստագրամյան էջով ուղիղ միացմամբ հասանելի զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադառնալու է օրվա խորհրդին, ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի կարևորությանը և դրա առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Կխոսվի նաև նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳՆ աշխատանքի առանձնահատկությունների, մարտահրավերների ու հնարավորությունների մասին։

Ինստագրամյան զրույցի ընթացքում արտգործնախարարը կներկայացնի նաև երիտասարդների ու պատանիների ներուժի զարգացման, կայացման և մրցունակության իր բանաձևը։  

Լրագրողներն իրենց հարցերը կարող են ուղղել նախապես ՔՈԱՖ-ի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանին՝ [email protected] հասցեով կամ գրել ՔՈԱՖ-ի ֆեսբուքյան կամ ինստագրամյան էջերին: Միաժամանակ խնդրում եմ հաշվի առնել, որ նախապատվությունը տրվելու է հանդիպման մասնակիցների հարցերին:  

ՔՈԱՖ-ի INSTALIVE կոչվող առցանց հանդիպումների շարքը հետաքրքիր ու տարբեր ոլորտներում հաջողության հասած հյուրերի հետ զրույց է արվեստի, առողջության, բիզնեսի, մեդիայի, քաղաքականության, սպորտի մասին։ Շաբաթը մեկ օր համերգային ծրագիր է, երբ արվեստագետը հենց մեր եթերում իր գործերն է կատարում։