Փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին՝ դատապարտյալին դեղորայքով ապահովողի տեղաշարժի թույլատրման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

միպ

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով քրեկատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալը չի կարողանում ստանալ անհրաժեշտ դեղորայքը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Նա հայտնել է, որ դատապարտյալին նշանակված դեղորայքը մշտապես փոխանցում են ազգականները, իսկ սահմանափակումների պատճառով ներկայում չի թույլատրվում դատապարտյալի ազգականին տեղաշարժվել. մի քանի անգամ կանգնեցրել են մեքենան և հետ ուղարկել:

Մարդու իրավունքների պաշտպանի և Պարետատան համագործակցության արդյունքում տրվել են անհրաժեշտ ցուցումներ դատապարտյալին դեղորայքով ապահովող քաղաքացու հետագա տեղաշարժը թույլատրելու համար: