Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Հարկային օրենսգրքի լրացումներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

թունյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը», որով թույլ է տրվում, որ տնտեսվարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը:

Նախատեսվող փոփոխություններով կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում սահմանված ցանկում ներառված` ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Այսինքն` տնտեսվարողը ծախսագրումները կատարում է ոչ թե ընդհանուր կանոններով` ըստ սահմանված նվազագույն ժամկետների, այլ ինքնուրույն է որոշում այդ ժամկետը:

Նախագծով մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը հնարավորություն կընձեռվի բոլոր տնտեսվարողներին կատարվող ներդրումների համար:

Նախատեսվում է, որ այս որոշումը լրացուցիչ խթան կլինի կապիտալ ներդրումներ կատարող ընկերությունների համար, կշահագրգռի նրանց ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված: