Բոստոնում մահացել է դիվանագետ Ռուբեն Շուգարյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

շուգարյան

Առավոտյան Մասաչուսեթսում՝ Բոստոնում, մահացել է դիվանագետ Ռուբեն Շուգարյանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է նրա որդին՝ Նարեկ Շուգուրյանը:

Դիվանագետը ծնվել է 1962 թվականին Մոսկվայում:

1990-1991 թթ․ եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական ​​հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու:

1991-1993 թթ․ զբաղոցրել է արտաքին կապերի գծով ՀՀ նախագահի օգնական, մամլո քարտուղարի պաշտոնը:

1993-1999 թթ․ եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

1999-2005 թթ․ նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

2005-2008 թթ․ նշանակվել է Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ):

Նա դասավանդել է նաև Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և Թաֆթսի համալսարանում:

Ռուբեն Շուգարյանն արժանացել է նաև մի շարք պարգևների ու մրցանակների.

1995 թ. Ամերիկայի հայ ուսանողների ասոցիացիայի կողմից ներկայացված Արթուր Հ. Դադյանի «Ժառանգություն» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր,

1999 թ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հատուկ հրաժեշտի արարողություն հայ-ամերիկյան հարաբերություններում առանձնահատուկ նվաճումների համար,

1999 թ․ ծառայության և առաջին դեսպանատան ստեղծման գործում Հայաստանին նվիրվածության համար հատուկ հրաժեշտի հարգանքի տուրք է մատուցվել  Վաշինգտոն-Բալթիմոր հայ համայնքի կողմից: