Հիասթափության աղբյուր կարող են լինել Սփյուռքի որոշ կառույցներ․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

․,

«Հիասթափության աղբյուր կարող են լինել եւ են Սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ: Որովհետեւ բավականին երկար ժամանակ Սփյուռքի մի շարք կառույցներ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի միջեւ խոսակցության: Այսօր այդ երեւույթը փոխվում է, որովհետեւ այսօր ես հիմա խոսում եմ ու չկա բաժանում՝ ես Սփյուռքի հետ եմ խոսում, թե Հայաստանի»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ընդհանուր առմամբ կա կառուցվածքային մի պրոբլեմ․ որքան շուտ արձնագրենք, այնքան ճշգրիտ կլինենք Սփյուռքի հետ մեր քաղաքականության մեջ: Օրինակ, 30-40 տարի առաջ Սփյուռքի 90 տոկոսը կապված էր այս կամ այն սփյուռքյան կազմակերպության հետ, այսինքն ինստիտուցիոնալ կառուցվածք գոյություն ուներ: Վերջին 40 տարում, ինչ-որ տեղ դժբախտաբար այս տրամաբանությունը փոխվել է:

«Այսօրվա վիճակն ավելի է բարդացնում խնդիրը։ Հիմա հակառակն է, Սփյուռքի 10 %-ն է սփյուռքյան կազմակերպությունների տրամաբանության մեջ, իսկ 90 տոկոսը դուրս է մնացել այդ կառուցվածքային տրամաբանությունից: Որքան շուտ դա արձանագրենք, այնքան արդյունավետ կդարձնենք մեր հարաբերությունները Սփյուռքի հետ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյան:

Նրա խոսքով, հեղափոխությունից հետո իրենք Սփյուռքի հետ խոսում են ուղիղ, ինչը լավ է. «Բայց դա իր հետ բերում է պրոբլեմներ»,-ասաց նա: