Մերկելը քննադատել է կարանտինային միջոցառումների հետագա թուլացման հետ կապված քննարկումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խիստ քննադատել է կարանտինային միջոցառումների հետագա թուլացման հետ կապված քննարկումները: Այս մասին հաղորդում է «Deutsche Welleն»: Մերկելի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողությունները կարող են ապարդյուն լինել, եթե սահմանափակումներին հետևեն առավել քիչ թվով մարդիկ:

Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ հետագա թուլացումները կրում են Գերմանիայում համաճարակի երկրորդ ալիքի առաջացման վտանգը. արգելափակումների հետագա թուլացմանն ուղղված քննարկումներն անօգուտ են:

Նա հիշեցրել է, որ կարանտինի աստիճանական հեռացման հաջորդ քննարկումը իր մասնակցությամբ նախատեսված է ապրիլի 30-ին: Սակայն, Մերկելի խոսքով, կարևոր է տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները մեկ շաբաթ անց: Այն մասին, թե ինչպես է զարգանում իրավիճակը Գերմանիայի տնտեսության մեջ, և ինչ տեղի կունենա դպրոցականների` ուսման վերադարձից հետո, հնարավոր կլինի դատել մայիսի 8-9-ը, նշել է կանցլերը: