Վրաերթ՝ Գյումրի-Ազատան ճանապարհին․ վրաերթի ենթարկվածը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News 

հասարակական

Ապրիլի 20-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Գյումրի-Ազատան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 45-50 տարեկան, անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդին հայտնաբերելու, ինչպես և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։