Չեխիայի նախագահն առաջարկել է սահմանները ևս մեկ տարի փակ պահել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News     

Չեխիայի նախագահ

 

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ կորոնավիրուսի հետևանքով փակված սահմանները պետք է բացել ոչ շուտ, քան մեկ տարի անց: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:  

«Իմ տեսակետն այս հարցի շուրջ չի փոխվի»,- ասել է նախագահը։

Զեմանը կարծում է, որ երկրի մուտքերի ու ելքերի ամբողջական սահմանափակումը հանելն իր մեջ վտանգ է պարունակում կորոնավիրուսի ներթափանցման տեսանկյունից:

Արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը հայտնել է, որ կառավարությունը պլանավորում է քննարկել սահմանների բացումը չեխ գործարարների համար, որոնք դուրս են գալիս օտարերկրյա գործընկերների հետ բանակցությունների նպատակով, այնուհետ հետզհետե կհանվեն  երկրից ազատ դուրս գալու սահմանափակումները: Առաջին փուլում հավանական է սահմանափակումների հանումը Ավստրիայի և Սլովակիայի հատվածում:

Չեխիայում մարտի 12-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ, մարտի 16-ին կարանտին է սահմանվել։ Օտարեկրացիների մուտքն արգելվում է, իսկ երկրի բնակիչները կարող են դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում: Վերադարձի պարագայում իրենց սպասում է երկշաբաթյա կարանտին: