Էջմիածին քաղաքում մեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News        

հրդեհ

Ապրիլի 19-ին, ժամը 00:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Հայկ Մ.) և «Mercedes-Benz E-Class» (վարորդ` Աղասի Ս.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:45-ին: Մասամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմքենայի շարժիչի հատվածը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: