Եկեղեցու շուրջ աղմուկը համախմբման չի բերի, կոչ եմ անում կողմերին զգույշ և զուսպ լինել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

Կորոնավիրուսը փոխեց հին աշխարհակարգը։ Նվազագույն կորուստներով դուրս կգան այն պետությունները, որոնք կընկալեն այդ իրողությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Ըստ պատգամավորի՝ երկրագունդը պատերազմի մեջ է անտեսանելի թշնամու դեմ, իսկ միջազգային տնտեսությունը մտել է ամենածանր անկման մեջ։
«Սա փաստացի հին տնտեսության ոչնչացումն է։ Կորոնավիրուսը գործոններից մեկն էր, որը կատալիզատոր դարձավ, դարձավ այն ձգանը, որը իրավիճակը պայթեցրեց»,- ասել է Աբովյանը։

Պատգամավորն անդրադարձել է նաև Վեհափառ Հայրապետի հայտարարության շուրջ բարձրացված աղմուկին։

Մանրամասները՝ տեսանյութում։