«Կոշ» ՔԿՀ-ի նախկին պետի եւ մյուսների գործը կքննի դատավոր Դավիթ Բալայանը

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 17, 24 News

․

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանի եւ մյուսների գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Լյովա Բաղդասարյանը 2015թ․ մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ եւ հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, նշված հիմնարկում ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար, քրեական հեղինակություն վայելող այսպես կոչված՝ զոն նայող դատապարտյալ Հայկ Կարապետյանի, ինչպես նաեւ քրեական հեղինակություն վայելող Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ հավաքագրված գումարներից՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով, 2019թ․ սեպտեմբերի 17-ին Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում ստացել է խոշոր չափերով՝ 700,000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Կարապետյանը դատապարտված լինելով դիտավորյալ սպանության եւ ապօրինի զենք պահելու համար, պատիժը կրելով ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» ՔԿ հիմնարկում եւ հանդիսանալով քրեական հեղինակություն վայելող անձ, իր եւ նշված հիմնարկում ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնավերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելուհամար, իր եւ այլոց կազմակերպմամբ հավաքագրված գումարներից ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով 2019թ․ սեպտեմբերի17-ին Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում ստացել է խոշոր չափերով՝ 700,000 ՀՀ դրամ կաշառք է տվել վերը նշված քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Հովհաննիսյանը 2019թ․ սեպտեմբերի 17-ին օժանդակությամբ հանցակցել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկում պատիժ կրող, քրեական հեղինակություն վայելող դատապարտյալ Հայկ Կարապետյանին, նույն ՔԿ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ, պոշտոնատար անձ հանդիսացող Լյովա Բաղդասարյանին տալով խոշոր չափերով կաշառք տալու հարցում