ՀՅԴ Բյուրոն շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 17, 24 News

՝՝

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգոյ Պրն. Յարութիւնեան,

Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրոյի անունից շնորհաւորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետութեան նախագահ ընտրուելու կապակցութեամբ: Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրութիւնները ևս մէկ անգամ ապացուցեցին Արցախի մեր ժողովրդի աննկուն կամքը՝ ազատ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իր անբեկանելի որոշման մասին: Լիայոյս ենք, որ յառաջիկայ տարիները կը լինեն Արցախի համար տնտեսութեան զարգացման, ժողովրդավարութեան ամրապնդման, բանակի է՛լ աւելի հզօրացման և անվտանգութեան խորացման տարիներ:

Վստահեցնում ենք Ձեզ, որ Հ. Յ. Դաշնակցութեան համար Արցախը եղել է, կայ և շարունակում է մնալ գլխաւոր առաջնահերթութիւններից մէկը, որի անվտանգութեանն ի սպաս Դաշնակցութիւնը պատրաստ է, ինչպես միշտ, ներդնել իր ողջ կարողականութիւնը:

Կրկին շնորհաւորում եմ Ձեզ՝ Ձեզ վստահուած յոյժ կարևոր պատասխանատութեան կապակցութեամբ և մաղթում քաջառողջութիւն և բեղմնաւոր աշխատանք»: