Քաշաթաղի բուժմիավորումից դուրս են գրվել կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

արցախ

Քաշաթաղի բուժմիավորումից այսօր դուրս են գրվել նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի՝ վերջիններս 2 շաբաթ գտնվելու են ինքնամեկուսացման մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, երկու քաղաքացիներ առողջացել են: