Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը եկել է արձակուրդից և կրկին արձակուրդ մեկնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News 

Աննա Դանիբեկյան

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Այս մասին տեղեկացնում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, այսօր դուրս է եկել աշխատանքի և կրկին արձակուրդ է ձևակերպել»,- ասված  է հայտարարությունում: