Դանիբեկյանը դատական նիստը նշանակեց մայիսի 8-ին. սա զավեշտ չէ, սա ծաղր չէ. Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Աննա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր պաշտպանյալի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հաջորդ դատական նիստի օր նշանակել է մայիսի 8-ը:

«Աշխատանքի վերադառնալուց հետո Դանիբեկյանը դատական նիստը՝ անհապաղ քննության ենթակա միջնորդության և համաճարակային վիճակում, նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ.. Սա, որպես իրավաբան, չեմ կարող ասել՝ ինչ է...»,-գրել է Արամ Վարդևանյանը:

Ավեի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանն ապրիլի 17-ին ներկայացել է աշխատանքի:  

Դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ էր բացել մարտի 13-ին: Նրա վատառողջ լինելու պատճառով մարտի 17-ին չէր կայացել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը։ Նշենք, որ արդեն 5 շաբաթ է՝ դատական նիստ չի եղել։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս