Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահ. Արթուր Ջավադյանը կպաշտոնավարի մինչև հունիս

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News

Մարտին

Ազգային ժողովի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահ: Փակ, գաղտնի քվեարկության ժամանակ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ չկա:
Մարտին Գալստյանին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այլ խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել։

Կենտրոնական բանկի նախագահ է ընտրում ԱԺ-ն 6 տարի ժամկետով: Կառույցի ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 12 ֊ին: Մինչ այդ նոր նախագահը պետք է ընտրված լինի։ Արթուր Ջավադյանը պաշտոնավարում է 2008 թվականից, նա երկու անգամ է ընտրվել այդ պաշտոնում։
Նշենք, որ ապրիլի 16-ին ԱԺ-ում Մարտին Գալստյանը ներկայացրել է նաև կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը լուծելու իր սցենարները: