Սպանություն Երևանում. Նոր Արեշում սեփական տանը հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

հասարակական

Ապրիլի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանութան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 26 փողոցի 64 տանը բերանքսիվայր տղամարդու դի կա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նշված տան բնակիչ, 62-ամյա Արամայիս Ա.-ի դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: