ԿԲ նախագահի ընտրությունն ԱԺ-ում կկայանա ապրիլի 17-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News 

Վահագն Հովակիմյան

Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունն Ազգային ժողովում կկայանա ապրիլի 17-ին` կուտակումներից խուսափելու համար։ Այս մասին ապրիլի 16-ի ԱԺ-ում հայտնել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Հովակիմյանի փոխանցմամբ՝ քվեարկությունը կանցկացվի 10:30-12:30-ին:

«Վաղն ենք անցկացնելու և երկու ժամ ենք տրամադրելու քվեարկությանը, որովհետև, եթե այսօր անցկացնենք, ժամանակը քիչ կլինի և կուտակումներ կլինեն, ինչը ցանկալի չէ»,- ասել է նա ու պատգամավորներին  խնդրել ներկայանալ սեփական գրիչներով՝  կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: