Ժողովրդավարությունն այլևս մոդայիկ չէ, ընտրությունները՝ հնացած. մոդան հեղափոխությունն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ղազինյան

«Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է մեզ քշել և ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Նշված մտքի հեղինակը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը է, ով իշխանության գալուց երկու տարի անց ժողովրդին վախեցնում է Գագիկ Խաչատրյանով և Սերժ Սարգսյանով, և միևնույն ժամանակ փաստում, որ այսօրվա իշխանությունից ազատվելու միակ ձևը հեղափոխություն անելն է։

Այսինքն, ժողովրդավարությունն այլևս մոդայիկ չէ, իսկ ընտրությունները՝ հնացած։ Հիմա մոդան հեղափոխությունն է, որի անելու իրավունքը տալիս է օտարերկրյա գործակալական ցանցի ղեկավար մարմինը, իսկ կարող են դա իրագործել, ըստ վարչապետի, միայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Խաչատրյանը և Սերժ Սարգսյանը։

Ուրեմն լավ իմացեք, ձեզ քշելու ենք, ընդ որում շատ բարակ ճիպոտներով, ու դրանում հանկարծ չկասկածեք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու։

Բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքրում. ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի և մնացած նախկինների մասին, ինչու՞ չի կարողանում հանգստանալ, մոռանալ նրանց, զբաղվել իր գործով։ Այդ ի՞նչ կապ ա իրենց մեջ հաստատված եղել, որ մինչև այսօր Փաշինյանը չի կարողանում նրանց մոռանալ։

Արդեն խղճում եմ իրեն, մեղկ է . . . »։