ԱԺ-ում հավուր պատշաճի պատրաստվել են Սերժ Սարգսյանի այցին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 16, 24 News

սերժ_3.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր` ԱԺ հերթական նիստին զուգահեռ, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը կլսի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նիստի հետ կապված արարողակարգային ի՞նչ խնդիրներ են լուծվել` հարցրինք Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին։ «Նախագահի պահպանության ծառայության աշխատակիցները եկել են ԱԺ, ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցների հետ քննարկել են անհրաժեշտ հարցերը, բոլոր խնդիրները լուծված են»:

Ո՞ր մուտքից են «նախկինները» մտնելու շենք։ «ԱԺ նախագահի մուտքով»: Ավտոմեքենաներին թույլ տրվելո՞ւ է մտնել ԱԺ տարածք։ «Այո»:  ԱԺ նախագահն ընդունելո՞ւ է երրորդ նախագահին։ «Որեւէ պայմանավորվածություն չկա այդ մասով»: Դիմավորելո՞ւ եք իրեն։ «Այո, հանձնաժողովի ներկայացուցիչը»:

Սերժ Սարգսյանը պատրաստվում է նիստից առաջ հարցազրույց տալ լրագրողներին, դա ինչպե՞ս եք կանոնակարգել։ «Մենք այդ մասով որեւէ կազմակերպչական աշխատանք չենք կատարել, որեւէ խնդրանք՝ այդ հարցի հետ կապված էլ, չի եղել»:

Լրագրողների հետ կապված` սոցիալական հեռավորության մասը նկատի ունեի։ «Ենթադրվում է` անվտանգության ծառայությունը կկարգավորի այդ հարցը»: Քննիչ հանձնաժողովի նախագահն ասել էր, որ խնդիր չի տեսնում, նիստից մեկ օր առաջ հանձնաժողովի անդամները կանցնեն կորոնավիրուսի թեստ՝ անցե՞լ են։ «Հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի մոտ որեւէ առողջական գանգատ չկար, հետեւաբար, թեստավորման որեւէ կարիք հանձնաժողովում չեն տեսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում