Երկու համաշխարհային պատերազմներ վերապրած 106-ամյա Տիտչենը հաղթահարել է COVID-19-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

բ

Մեծ Բրիտանիայում ամենատարեց, 106-ամյա հիվանդը բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Sky News-ը: Ապաքինվելուց հետո նա դուրս է գրվել Բիրմինգհեմի քաղաքային հիվանդանոցից:

Նրա մոտ կորոնավիրուս ախտորոշվել էր մոտ 3 շաբաթ առաջ:

«Ես ամենաբախտավորն եմ, որ հաղթահարել եմ այս վիրուսը։ Չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու իմ ընտանիքին», - հայտարարել է Կոննի Տիտչենը հիվանդանոցից դուրս գրվելիս:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4,603 նոր դեպք և մահվան 761 ելքեր:

Վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կա կորոնավիրուսով վարակման 93 873 հաստատված դեպք։ Վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 12 107 մարդ: