Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus-ն ու Opel-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

վթար

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմանում Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհի՝ Մուշավան գյուղի սկզբնամասում բախվել են Lexus LT 460 մակնիշի 07 ԼՏ 077 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 NO 217 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։ Վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։