Վրաստանում կորոնավիրուսի տարածման ամենաթարմ տեղեկատվությունը արդեն հասանելի է հայերենով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24New

կորոնա

Վրաստանի կառավարությունն արդեն գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ստեղծված պաշտոնական կայքի հայերեն տարբերակը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Արդեն հայերենով կարող եք ստանալ Վրաստանում կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: