Ես չէի կարողանա հաղթել Մուհամեդ Ալիին․ Մայք Թայսոն

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

Թայսոն

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը վիրտուալ ֆենթեզի մրցաշարի եզրափակչում Մուհամեդ Ալիին հաղթելուց հետո հայտարարել է, որ իրական ռինգում չէր հաղթի նրան։

«Գիտեմ, այս ամենը վիրտուալ խաղ է։ Իրական ռինգում ես չէի կարողանա հաղթել Մուհամեդ Ալիին։ Նա լավագույնն բռնցքամարտիկն է պատմության մեջ»,- ասել է Թայսոնը։

Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1985 թվականին, 18 տարեկանում։ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի բացարձակ չեմպիոն Մոհամեդ Ալին կարիերան ավարտել է 1981 թվականին։