Հրազդանի կիրճում ական է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

հասարակական

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 12-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հրազդանի կիրճ, թիվ 1 հասցեում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է ական:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: