Արցախում եթեր հեռարձակվող վճարովի 150 հեռուստաալիքները 30 օր կհեռարձակվեն անվճար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

,

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, հիմք ընդունելով «Արցախկապ» ՓԲ և «Փեյս» ՍՊ ընկերությունների առաջարկը, սույն թվականի ապրիլի 12-ից եթեր հեռարձակվող վճարովի 150 հեռուստաալիքները 30 (երեսուն) օր կհեռարձակվեն անվճար:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: