«Էրեբունի» թանգարանը համալրվել է ժամանակակից աուդիոգիդերով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

."

Էրեբունի թանգարանը համալրվել է 24 ժամանակակից աուդիոգիդերով։ Այս կարևոր իրադարձությունն հնարավոր է դարձել ի շնորհիվ Արմսվիսբանկի նվիրատվության։ Աուդիոգիդերի պաշտոնական գործարկումը նախատեսված է մայիս ամսին։ Դրանք, ամենայն հավանականությամբ, գործելու են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներով։ Այս մասին հայտնում են թանգարանի ֆեյսբուքյան էջում։

««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում Արմսվիսբանկի ղեկավարությանը` նման աննախադեպ և կարևոր նվիրատվության համար, ինչի շնորհիվ Էրեբունի թանգարանի նորովի ներկայացումն ու հանրահռչակումը կթևակոխեն միանգամայն այլ փուլ»,-նշված է հայտարարությունում։