Մենք գտնվում ենք ռեցեսիայի եզրին. ԵԱՏՄ-ում ապրանքների սահմանափակումն անընդունելի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

փաշինյան

«Երկրում իրավիճակը վերահսկողության տակ է, մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 24-ից՝ սահմանված է կարանտինին»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ռեժիմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ներկայացրել է կորոնավիրուսի պայմաններում Հայաստանում տիրող իրավիճակը:

Նա խորհրդի նիստում ներկայացրել է երեկվա՝ առողջացածների, վարակվածների ու մահացածների վերաբերյալ տվյաները:

Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել ռուս գործըներներին աջակցության համար՝ հայտնել, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է աջակցել ԵԱՏՄ գործընկերներին՝ նշելով, որ անհրաժեշտ է արագացնել միջոցառումների ընդունումը` ԵԱՏՄ շրջանակներում առևտրի մեջ ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի էականորեն բարձրացման համար:

Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ-ում քաղաքացիների աջակցության ծրագերը:

«Այո, ցավոք, մենք ուղղակիորեն գտնվում ենք ռեցեսիայի եզրին։ Հավանաբար, դրանից այլևս հնարավոր չի լինի խուսափել: Բացի այդ, ոչ ոք չգիտի, թե որն է լինելու այս ճգնաժամի սցենարը, որքան երկար կտևի պանդեմիան, և ինչ է սպասվում համաշխարհային տնտեսությանը: Մենք համարում ենք, որ այս պայմաններում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործառույթը, իսկ ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սահմանափակումն անընդունելի է: ԵԱՏՄ-ում այսօր անդադար բեռնափոխադրումների հաղորդակցությունը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի: Այս կոնտեքստում ռուս-վրացական սահմանը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն»,- նշել է Փաշինյանը:

Վարչպետի խոսքով՝ պետք է ամրապնդել դաշինքը, ապացուցել կազմակերպության կենսունակությունը և օգտվել հետճգնաժամային ժամանակահատվածում ծագած բոլոր տնտեսական հնարավորություններից: