ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում․ Reuters

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

մակ

Ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում։ Այդ մասին գրում է Reuters-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսը, որ այս իրավիճակը մեծապես վտանգում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործը, և  կարող է հանգեցնել հասարակական անկարգությունների ու բռնությունների:

«Կորոնավիրուսի համավարակը սերնդի պայքար է, որն էլ ինքնին ՄԱԿ-ի գոյության իմաստն է»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Անվատանգության խորհուրդը հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ իր աջակցությունն էր հայտնում Անտոնիո Գուտերեշի՝ ավելի վաղ հնչեցրած կոչին, այն է՝ պետք է վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում, հնարավորություններ ստեղծել մարդասիրական օգնության տրամադրման համար ու համատեղ ջանքերով հաղթահարել համավարակը։

Նշենք, որ 15 ադամ պետություններից բաղկացած ՄԱԿ-ի այս մարմինը պատասխանատու է համաշխարհային խաղաղության ու անվտանգության հարցերի համար։ 

Աղբյուրը ՝ reuters.com